կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 17:53
Մշակույթ

Երևանում համերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը

Երևանում  համերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը` The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։

Նվագախումբը 2015–2016թթ. համերգներով և միջազգային հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Համերգների և հյուրախաղերի խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ իր ուսուցողական ծրագրերով նվագախումբը շարունակում է համագործակցել երիտասարդների և մեծահասակների հետ։ Այս տարվա ծրագրերում  ներառված են առաջատար «Ստեղծե՛ք, մշակե՛ք, գործիքավորե՛ք» սեմինարները` տարրական և միջին տարիքի դպրոցականների համար, մասնագիտական զարգացման համագործակցությունը Սաութբանք սինֆոնիայի, Գիլդհոլի երաժշտության ու դրամայի դպրոցի և Երաժշտության թագավորական հյուսիսային քոլեջի հետ, ինչպես նաև աշխատանք Լոնդոնի որոշ առավել խոցելի և անօթևան մեծահասակների հետ՝ հնարավորություն տալով բոլորին միավորվել և ստեղծել երաժշտություն նվագախմբի համար։

Academy of Saint Matin in the Fields-ը աշխարհում ամենից շատ ձայնագրված՝ ավելի քան 500 ձայնագրություն,  կամերային նվագախմբերից մեկն է։ Այս համերգաշրջանում Ակադեմիան նախատեսել է Ջոշուա Բելի հետ ձայնագրել Բեթհովենի սիմֆոնիաների շարքի երկրորդ ալբոմը։

Բելն արժանացել  է բազմաթիվ պարգևների՝ 2013-ին  «Ազգային երիտասարդ» արվեստների հիմնադրամը, 2012-ին՝ Նյու Յորքի «Ձայնագրման ակադեմիան», 2011-ին «Մոմենտ» ամսագրից ստացել է «Արվեստի հորիզոններ» ընկերության «Փոլ Նյումեն» մրցանակը և «Հուբեռման» մրցանակը ։ «Երաժշտական Ամերիկան» Բելին հռչակել է 2010-ի «Տարվա լավագույն գործիքային կատարող», ստացել է նաև «Հումանիտար» մրցանակը` Սեթոն Հոլ համալսարանից։ 2009-ին նրան պարգևատրել է «Կրթություն երաժշտության միջոցով» նախաձեռնությունը, 2008-ին արժանացել է «Նվաճումների ակադեմիայի» մրցանակին։ 2007-ին ստացել է «Ավերի Ֆիշեր» մրցանակը, իսկ 2005-ին նրա անունը զետեղվել է «Հոլիվուդ Բոուլ» համերգասրահի փառքի սրահում։