Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվում, և դատարանը չի իրականացնում իր լիազորություններն ու ապօրինի որոշումներ է կայացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Այս մեղադրանքը օրինականության հետ որևէ աղերս չունի, բայց եթե դատախազը կարծում է, որ օրինական է, և իբր այդպիսի դեպք եղել է, և եղել է կաշառք, ապա նրա համար ոչ մի դժվարություն չկա, որպեսզի ինքը պատասխանի այն հարցին, թե իր որ լիզորությունների շրջանակներում է Գևորգյանը իբր ինչ-որ գործողություններ կատարել։ Նա չի կարող պաշտպանվել դրանից, եթե դատախազը գիտի այդպիսի լիազորություն, իսկ դատախազը չի հայտնում, քանի որ չկա այդպիսի լիազորություն, ինչու նա չի պատասխանում այդ հարցերին, որովհետև եթե այս հարցերի պատասխանը տա, դատախազը նույն վայրկյանին պետք է հրաժարվի մեղադրանքից, որովհետև մեղադրանք իրականում գոյություն ունենալ չէր կարող»,- ասաց պաշտպանը։
Նրա խոսքով՝ հնարավոր հանցագործություն են ստեղծել, դրա համար էլ դատախազը չի կարողանում հարցերի պատասխանել։ «Եթե դատախազը հավատար իր առաջադրած մեղադրանքներին, կկանգներ և պարզաբանում կտար»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։