կարևոր
3781 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-22 14:46
Հասարակություն

Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին. Բագրատ Սրբազան

«Ես միայն մի բան գիտեմ, որ տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, անձնական ու հավաքական բարիքներին»։ Այս մասին տնտեսագետների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով ՔՊ-ականների, և, հատկապես, Խաչատուր Սուքիասյանի հոխորտացող ու սպառնացող ելույթին, Բագրատ Սրբազանն ասաց․ «Վարքագիծը որը միգուցե թաքնված էր, հիմա դրսևորվում է։ Շատ պարզ պատկեր է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք՝ ինչ են ուզում։ Անշուշտ, իրավապահ համակարգը պետք է արձագանքի, բայց իրավապահ համակարգ ինչի՞ն է արձագանքել, որ սրան արձագանքի: Մեզ որ ասել են օտարերկրյա գործակալներ, արձագանքե՞լ է։ Թող արձագանքի իրավապահ համակարգը»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպել է ֆրանսահայ Մուրադ Փափազյանի հետ. «Այսօր առավոտյան ֆրանսիական մեծ պատվիրակությամբ այստեղ էին եկել, խոսել ենք։ Ֆրանսիացիների համար ներկայացրել եմ՝ Շարժման բովանդակությունն ինչ է, ասել եմ՝ թեպետ քաղաքական լուծումներ է պահանջում Շարժումը, բայց իր բովանդակությամբ ազգային-հոգևոր շարժում է»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝  տեսանյութում։