Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր խորհրդարանում ամբիոնից ելույթ ունեցավ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով 1000-ական դրամներ հավաքագրելու մասին` աղմուկ հանած նախագծին: Ելույթից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին` ովքե՞ր են բանակից գողացող գեներալները, և ի՞նչ պատիժ պետք է կրեն նրանք, Սարոյանը պատասխանեց. «Ես չեմ իմանում, իրանք են ասում: Ես ասում եմ՝ եթե կա էլ տենց մարդ, ուրեմս պետք ա պատժվի»:
Հարցին` բայց կա՞ն այդպիսի գեներալներ, պատասխանեց. «Խի՞ չկա, լիք էլ կա, ես ինչ իմանամ՝ ո՞վ ա: Թող դատախազը մտածի: Ես խո շառ անո՞ղ չեմ: Սկի հանրապետության դատախազը ռիսկ չի անում անուններ տա, բա ես որտի՞ց տամ: Ամոթ չի՞, որ ես շառ անեմ մարդու վրա»:
Սարոյանն ասաց նաև, որ բանակից գողացող գեներալները պետք է պատժվեն շատ խիստ: «Վայ, դրանց հերը պտի անիծվի, ինչի՞, մենակ պատժե՞լն ա»,- նշեց նա: