|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ Հայաստանի արդիական զենքին` «Իսկանդեր»-ին, ասելով, որ թող ոչ ոք չկասկածի, որ այն Հայաստանինն է:
«Մեր «Իսկանդեր»ներից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենան: «Իսկանդեր»-ը մերն ա, բայց հո ձրի չի՞: Ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա: Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովչիկներն են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն` ուրիշ բան»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում այդ զենքի առկայության մասին, պատասխանեց. «Դե առիթ չկար, ռազմական գաղտնիք ա, հո ցույց չե՞ս տա թշնամուն: Մենք էնքա~ն լավ բաներ ունենք, հո մենակ էտի չէր: Էտի հլա մի հատ «Իսկանդեր» էր, բա ինչե~ր ունենք զապաս»: