Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց նախարարին, թե ի՞նչ միջոցառումներ են նախատեսված ազգ-բանակ գաղափարախոսության ներքո: Նա նաև հարցրեց` արդյո՞ք ԿԲ-ն վստահելի կառավարիչ է` հիմնադրամը ղեկավարելու համար: Մելքումյանը հարցրեց նաև գյուղացիների մասին` նրանք է՞լ պետք է վճարեն:
Նախարարը պատասխանեց, որ հիմնադրամն աշխատելու է ֆերմերների ու գյուղացիների հետ, որ նրանք էլ իրենց մասնակցությունը ունենան այդ հիմնադրամի միջոցների հավաքագրման գործում: Վիգեն Սարգսյանը ազգ-բանակ ծրագրերից մատնանշեց ռազմական կրթության գրավչության բարձրացմանն ուղղված ծրագիրը, ընտանիք-զինծառայող կապի ամրապնդում, բանակում ՄԻՊ խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր և այլն:
Նա նշեց նաև, որ իր հասցեին հնչող քննադատություններին ու ոչ կոռեկտ կարծիքներին հանգիստ է վերաբերվում, որովհետև կարծում է, որ յուրաքանչյուրն ունի իր կրթական ցենզն ու մակարդակը, բայց ցավոտ է տանում, երբ այդ ամենը վերաբերում է այնպիսի նուրբ հարցին, ինչպիսին բանակն է, զինվորը, սպան, դրանց ինքը սուր է արձագանքելու:
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հարցրեց այս տարվա համերգային միջոցառման մասին, որը ՊՆ-ն դեռ պետք է անցկացնի, և դրա համար նախատեսված է 200 միլիոն դրամ:
Նախարարը հերքեց այդ տեղեկությունը` ասելով, որ համերգային միջոցառման մրցույթ չի հայտարարվել, տենդեր չկա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ կարծիք հայտնեց, որ առաջարկը ողջունելի չէ, ողջունելի կլիներ, եթե ազգային անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագիր ներկայացվեր: Պատգամավորը խոսեց հանրության անվստահության մասին` առաջարկելով գումարները հավաքագրել այն ոլորտներից, որտեղ թալանել են, հիշեցրեց նաև անարդարացի կալանավորված բանտարկյալների մասին:
Վիգեն Սարգսյանը արձագանքեց, մեջբերելով հումորիստ Արկադի Ռայկինին, որ եթե բալետ պարողի ոտքից դինամո կապեն, ապա շատ պտտվելուց կարող է հոսանք էլ արտադրել: Նախարարը շեշտեց, թե պատգամավորի առաջարկը հենց այդ հումորային միտքը հիշեցրեց, և որ պատգամավորն իր երևակայությամբ փոքրամասնություն է կազմում, ինչն ուրախալի է: Նա ընդգծեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: