կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 20:27
Հասարակություն

Աղմուկ հանած տեսանյութն ամբողջական չէ

Աղմուկ հանած տեսանյութն ամբողջական չէ

 «Ոտքի՛ Հայաստան»-ն այսօր «Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի տեսագրությունը» վերնագրով տեսանյութ է տարածել, որը մեծ քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում. ոմանք դա որակում են որպես դավաճանություն, ռազմական գաղտնիքի բացահայտում, իսկ ոմանք էլ տեսակետ են հայտնում, որ այս կերպ լույս է սփռվում մի շարք հարցերի վրա: Տեսանյութում երեւում է ադրբեջանցիների տեղաշարժը, ինչի մասին զեկուցվում է հրամանատարությանը, սակայն այնտեղից գործողության դիմելու որեւէ հրահանգ չի տրվում:

Աղմուկ հանած տեսանյութի վերաբերյալ Yerkir.am-ին թեեւ չհաջողվեց պաշտպանության նախարարությունից պաշտոնական արձագանք-պատասխան ստանալ, սակայն բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չցանկացավ ներկայանալ, մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում հայտարարեց, որ տեսանյութը կիսատ է, եւ տարածողը միտումնավոր ամբողջական տարբերակը չի տարածել:

Ըստ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի, իրականում ամեն ինչ կազմակերպվել է բարձր մակարդակով, երեք դիրքով կազմակերպված թողել են, որ ադրբեջանցիները կուտակվեն ու հետո նոր մերոնք անցել են գործողության, իսկ դիրքերը չեն զիջել: