|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրք հայտնի պրոդյուսեր, մենեջեր Էրքան Օզերմանը Փարիզում հարցազրույց է վարել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի հետ եւ տպագրել թուրքական Posta-ում, որը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Երեկ մենք էլ էինք ներկայացրել այն` կրճատումներով:
Ըստ բնօրինակի` Ազնավուրն իբր նաեւ հայտարարել էր, որ մայրը թուրք է: Նա խոսել էր նաեւ իր՝ դեսպան լինելու մասին:
«Ես անկախ դեսպան եմ: Այսինքն` չեմ գործում և չեմ կարող գործել Հայաստանից ստացած հրամաններով»,- ըստ Posta-ի` ասել էր նա:
Yerkir.am-ը ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեց մեկնաբանություն ստանալ` Ազնավուրի այս հայտարարությունների հետ կապված:
«Նման հարցազրույց չի եղել: Շուտով Ազնավուրի կողմից կլինի համապատասխան արձագանք»,- ասաց Տիգրան Բալայանը: