|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ անդրադարձել է սոցկայքերում մեծ աղմուկ հանած` մաթեմատիկայի դասագրքին եւ դրանում առկա խնդիրներին: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրներ» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են: Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Այսօր ՖԲ սոցիալական ցանցում ակտիվիստ Սուրեն Սահակյանը տեղադրել է գրքի շապիկը, որին պարզ գրված է, որ ձեռնարկը երաշխավորել է ԿԳՆ-ն:
