Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ նպատակով է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտակայքում տեղադրվել տաղավար, ինչն էլ հարուցել է մի քանի ճարտարապետների վրդովմունքը, պատասխանեց, որ երբ տեսել է այդ բողոք-նամակը, անմիջապես զանգահարել է նամակի հեղինակներից մեկին` ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, ով այդ հուշահամալիրի համահեղինակներից է:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ինքը Սաշուր Քալաշյանին ասել է, որ նրա մտահոգությունը տեղին չէ, քանի որ դա ժամանակավոր տաղավար է, խոսք լինել չի կարող մշտական որևէ տաղավար տեղադրելու մասին, ոչ էլ դա ծաղիկ վաճառելու տաղավար է, այն հատուկ պատրաստվել է հեռուստաընկերությունների համար, որպեսզի հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցները ապրիլի 24-ին որակյալ ուղիղ հեռարձակում ապահովեն: Տաղավարը հագեցած է գերժամանակակից լուսային, ձայնային տեխնիկայով, արբանյակային կապով, որը հնարավորություն կտա միջազգային հետուստաընկերություններին պատշաճ լուսաբանելու արարողակարգային միջոցառումները:
«Ես ցավով մոտեցա այդ հրապարակմանը, որովհետև, ցավոք, տպավորություն եմ ստանում, որ ինչ-որ մեկը ցանկանում է սա շահարկել: Ինձ անզուսպ մի կին մոտեցավ` ներկայանալով որպես ճարտարապետ Թարխանյանի դուստր, և սկսեց խոսել հեղինակային իրավունքների մասին, որը ժառանգել է իր պապական հորից, որ ոչ ոք թույլ չի տվել այնտեղ տաղավար կառուցել: Ցավալի է, որ մարդիկ այս տխուր օրերին օգնելու փոխարեն փորձում են գտնել որևէ առիթ` աղմուկ բարձրացնելու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը: