|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման և ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի մասին է, որի գումարները գոյանալու են` յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ գանձելով:
Զեկուցող` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձավ հասարակության բարձրացրած այն հարցին, որ դա արդար չէ: Նախարարը համաձայնեց, որ վճար գանձելը արդարացի չէ, բայց այսօր դա այն է, ինչը հնարավոր է անել:
«Իրավական առումով` արդար է, որովհետև սա ապահովագրական վճար է: Օրինակա՞ն է, արդյոք, աշխատավարձից պահում անելը, այո, դա նույնպես օրինական է»,- ասաց նախարարը:
Նա անդրադարձավ հիմնադրամի թափանցիկությանը` ասելով, որ փորձել են տալ համապատասխան լուծումներ. այն, որ հիմնադրամը թիրախային է, հոգաբարձուների խորհրդի կատուցվածքը նույնպես երաշխիք է թափանցիկության, գործելու է կայքէջ, որտեղ իրական ժամանակում կերևա ամեն տեղեկություն` հիմնադրամի գումարի շարժի հետ կապված: