կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 16:34
Մշակույթ

Վիգեն Սարգսյանն այնպիսի մարդ է, որին կարելի է վստահել. Արմեն Սմբատյանը` 1000 դրամների մասին

Վիգեն Սարգսյանն այնպիսի մարդ է, որին կարելի է վստահել. Արմեն Սմբատյանը` 1000 դրամների մասին

Հպարտություն է, որ տալիս ես 1000 դրամ ու գիտես` այդ փողը գնում է զինվորին, շատ լավ բան է, ինչի՞ են քննադատում. կարծիք հայտնեց նախագահի խորհրդական, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը:

Ըստ նրա` 1000 դրամների գաղափարը փայլուն է: Ճիշտ է, գիտի, որ հակառակ կարծիքն էլ կա, բայց կարծում է, որ լավ միտք է: «Գիտե՞ք ինչ, դա 1000 դրամի հարց չէ, այլ այն, որ ամեն մարդ ինքն է մասնակցում այն մարդկանց ճակատագրին, ովքեր երկիրն ու մեր սահմանն են պահում, և դա հպարտություն է»,- հայտարարեց Սմբատյանը:

Դիտարկմանը, թե խոսքը վստահության մասին է` մարդիկ պարզապես չեն վստահում, որ գումարը հենց հասցեատիրոջն է հասնելու, նա պատասխանեց, որ դա այլ հարց է: «Չնայած կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանը` որպես նախարար, այնպիսի մարդ է, որին կարելի է վստահել: Ես շատ լավ եմ ճանաչում նրան, և իրոք, կարելի է նրան վստահել: Երևույթը շատ լավն է, բարոյական բան է: Համաձայն եմ, որ պարտադրանք պետք չէր, թող կամավորության սկզբունքով լիներ, բայց, մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ իրավիճակը բավականին լարված է, գուցե հիմա պետք է այդպես համախմբվենք, իսկ հետո կգա ժամանակը, և ձևը կփոխվի, անպայմանորեն կփոխվի, և կվերանայեն դա: Բայց այսօր ժամանակն է, որ բոլորս հավաքվենք և օգնենք զինվորի ընտանիքին»,- ասաց Սմբատյանը: