|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվում է կառավարության`երեկվանից բուռն արձագանք առաջացրած որոշումը` հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին հարցը: Այն ներկայացնում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա` սա դեռ առաջին և միակ նախաձեռնությունը չէ, նման նախաձեռնություններ էլի կլինեն: Վիգեն Սարգսյանն այդ նախաձեռնությունը չի կապում բյուջեի նպատակային օգտագործման հետ, որովհետև այն սոցիալական ոլորտին ուղղված քայլ է և արտացոլում է հասարակության վերաբերմունքը զինվորների հանդեպ: «Հնարավոր չէ՞, արդյոք, այս հարցը լուծել բյուջեի սահմաններում: Իհարկե, հնարավոր է, բյուջեն միշտ կոմպրոմիսների փատաթուղթ է, բայց մենք ունենք հստակ ծրագիր սպառազինությունների զարգացման վերաբերյալ, որը երկար տարիներ մեծ ծախսեր է պահանջելու, քան այն միջոցները, որոնք նախատեսված են բյուջեով: Այո, այս նախաձեռնությունը «ազգ-բանակ» գաղափարախոսության վրա հիմնված ռազմավարություն է, և յուրաքանչյուրս ամեն ամիս աշխատավարձ ստանալիս առանձին տողով մտածելու ենք մեր առաջնագծում կանգնած զինծառայողի մասին: Դա ոչ միայն արդար է, այլև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- ասաց նախարարը: