կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 16:10
Քաղաքական

Վիգեն Սարգսյանը խոսեց իրեն ծաղրողների` 1000 դրամի վրա իր նկարը տեղադրողների մասին

Վիգեն Սարգսյանը խոսեց իրեն ծաղրողների` 1000 դրամի վրա իր նկարը տեղադրողների մասին

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց Դիլիջանում գտնվող թանկարժեք ուսումնական կենտրոնը վաճառել ու գումարը ներդնել բանակի հիմնադրամում, արագաչափերից գանձվող գումարները ևս ուղղել այդ հիմնադրամ:

Նախարարը պատասխանեց, որ բոլոր առաջարկներն էլ պատրաստ է քննարկել, սակայն մինչև կենտրոնը որոշվի վաճառել և մինչև վաճառվի, ժամանակ կանցնի, մինչդեռ օր առաջ պետք է սկսել հիմնադրամի գումարների հավաքագրումը: «Ենթադրված թալանվածը, անարդյունավետ ծախսերը միանշանակ պետք է վերադարձվեն բյուջե, այստեղ նոր բան հորինելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը անդրադարձավ սոցցանցերում իր անվան հետ կապված սրամտություններին: Օրինակ` նշեց, որ հազար դրամանոցի վրա իր նկարն են տեղադրել, կամ կան մարդիկ, որոնք պոտենցիալ դասալիքներ են, բայց քննադատություն են հնչեցնում: Մատնանշեց նաև մամուլի հրապարակումները, որոնք, ըստ նրա, ոչ միայն անտեղի են, այլև ամոթալի: Վիգեն Սարգսյանի խոսքով` այդ հրապարակումներից մեկը վերնագրված էր. «Մահ իմացեալ, մահ վճարյալ»:

«Գիտեմ, որ քննարկումներն, այս թեմայի հետ կապված, տեղափոխվել են մի դաշտ, որը քննարկման հետ կապ չունեն, բայց հասկանում եմ, որ վստահության խնդիր է: Շնորհակալ եմ նաև այն կարծիքների համար, որ ասում էին` եկեք կամաց խոսենք, սահմանին կանգնած տղաները կարող են լսել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: