|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողներին կարծիք հայտնեց, որ 1000 դրամներ գանձելու նախագիծը շրջանառության մեջ դնելու տարբերակն էր սխալ ընտրված:
«Երևույթը դրական է, բայց կազմակերպման և առաջարկման ձևը առաջացնում է հասարակության արհամարհանքը: Կարելի էր սկսել կամավորական շարժումից, նոր հետո` օրինականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագծի շուրջ ստեղծված քննադատությունը տեղին էր, և իր համար անհասկանալի էր, թե ինչու իշխանությունը շտապեց:
«Ձևի առումով սխալ թույլ տրվեց, խնդիրն, իրոք, հրատապ է, բայց ձևը սխալ ընտրեց, և իշխանությունը պետք է հիմնավորի սա: Եթե նախընտրական փուլի հետ է կապված, դա ընդհանրապես սխալ է»,- ասաց Խաչատրյանը, ապա կարծիք հայտնեց, որ սա քվե ստանալու ձախողված փորձ է:
«Եթե պարտադիր է, բերեք հարկ սահմանենք: Եթե հարկ է, ուրեմն պետք է հանրաքվե լինի: Լարվածությունը հանելու տարբերակներից մեկն է սա: Այդքան անվստահության խնդիրը չէ, որքան պարտադրանքը»,- նշեց նա: