կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 16:54
Քաղաքական

Բայրաքթարը շատ անօգնական է դառնում, երբ իր դիմաց ոչ թե 《պապուասների》, այլ ժամանակակից բանակ է. Վ. Միրաքյանը՝ գիտուժի վրա հիմնված ռազմարդյունաբերության բացակայության մասին

Բայրաքթարը շատ անօգնական է դառնում, երբ իր դիմաց ոչ թե 《պապուասների》, այլ ժամանակակից բանակ է. Վ. Միրաքյանը՝ գիտուժի վրա հիմնված ռազմարդյունաբերության բացակայության մասին
«Մանթաշով» գործարարների միության անդամ Վահրամ Միրաքյանը գրում է.
 
Պատերազմից հետո մի վերլուծաբանի նյութ էի նայում այն մասին, թե ինչքանով վտանգավոր են Բայրաքթարները, որոնք կարևոր դեր ունեցան Ադրբեջանի հաղթանակի հարցում: Էդ վերլուծաբանը փաստերով ապացուցում էր, որ Բայրաքթարը շատ անօգնական է դառնում, երբ իր դիմաց ժամանակակից բանակ է, ոչ թե «պապուասների բանակ» (իր բառերով եմ ասում):
Այսինքն ժամանակակից էշելոնացված ՀՕՊ-ի, ՌԷՊ զորքերի, գրագետ պաշտպանության կազմակերպման պարագայում Բայրաքթարը վերածվում է միջին արդյունավետության զինատեսակի, բայց շատ ահարկու է քրդական խմբավորումների, սիրիական խմբավորումների կամ հայկական բանակի համար, որոնց ընդհանրացված «պապուաս» էր ասում: Իր խոսքերի հիմնավորումը մենք տեսանք մեր սահմանի շատ ճակատների օրինակով, որտեղ զուտ գրագետ պաշտպանության կազմակերպման արդյունքում (նույնիսկ առանց ժամանակակից ՀՕՊ միջոցների) իրենք իրենց Բայրաքթարներով չկարողացան հաջողության հասնել: Օրինակ Եղնիկներում, Քարվաճառում, Մարտունիում և այլն:
Մասնագիտական մանրուքների մեջ չմտնելով ասեմ, որ ամեն դեպքում մենք չունենք Բայրաքթարի դեմ պայքարի սեփական արդյունավետ միջոց, որի հիմնական պատճառներից մեկը սեփական գիտուժի հիման վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացումն բացակայությունն է: Որովհետև չենք կարող գիտություն ունենալ, երբ մատուցողն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան գիտնականը:
Ինչո՞ւ էս պատմությունը հիշեցի: Որովհետև կառավարությունը հերթական անգամ մերժում է գիտության ֆինանսավորման ավելացման Գիտուժ նախաձեռնության պահանջները:
Հերթական աբսուրդներից, որն անընդունելի է, եթե ուժեղ պետություն ունենալու տեսլական կամ ցանկություն ունեն: Եթե: