Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեմային արդյո՞ք «1000 դրամների նախագիծը» ավելորդ բեռ չի լինի բնակչության վրա, նշեց, որ ցանկացած գումար, որ մարդ իր գրպանից վճարում է, դա իր վրա բեռ է, և սա շատ պարզ է: Ըստ պատգամավորի՝ պատերազմող երկրում զինվորին ապահովագրելու համար, մենք պարտավոր ենք անելու դա:
«Պատերազմող երկրում զինվորին ապահովագրելու համար հազար դրամ ծախսե՞լ թե՞ ոչ, այո, դա պարտավոր ենք անել: Այն ժողովուրդը, որ իր բանակի վրա չի ծախսում գումար, իր զինվորին չի ապահովագրում, նա ստիպված է լինելու պահել ուրիշի զինվորին ու բանակին և սա դոգմատիկ սկզբունք է»,- հայտարարեց պատգամավորը: Պատգամավորը նաև ընդգծեց, որ մենք արդեն ունենք փաստ, որ նախագիծն ընդունված է և մեր հասարակությունը վճարելու է, ուստի պետք չի այլևս քննարկել՝ սա ճի՞շտ էր , թե ո՞չ, ունենք նախագիծ ու վերջ: