|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ հերթական քառօրա նիստն է: Վարման կարգով ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա խոսեց ՊՆ հիմնադրամի մասին, որին յուրաքանչյուր աշխատողից պետք է փոխանցվեն 1000-ական դրամներ: Պատգամավորը դեմ արտահայտվեց օրենքի նախագծին եւ կոչ արեց դեմ քվեարկել: Փոստանջյանը կարծում է, որ հասարակությունը չի ընդունում այս նախաձեռնությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ այս օրինագիծը քննարկվել է տարբեր քաղաքական ուժերի հետ: «Սա հատուցում է, մենք սա ընդունել ենք: Այն մարդկանց անունները, որոնց փողերի մասին եք խոսում, նրանց անուն-ազգանունները տարեք այլ տեղ, ոչ թե` ԱԺ: Այս օրինագծով մեկ անգամ ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնականությունը բանակի նկատմամբ»,- ասաց նա: