|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայտնել ենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է Հրայր Թովմասյանին որպես ՍԴ անդամ ընտրելու հարցը: Ընտրությունները տևեցին մեկ ժամ` 13:10-ից մինչև 14:10-ը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ընտրությունների արդյունքները: Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր, քվեներից 2-ն անվավեր են եղել: Հրայր Թովմասյանն ընտրվել է ձայների` 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ:
ՍԴ նորընտիր անդամը ելույթում կատակեց. «Դեմ ձայները դիտարկում եմ որպես ձայներ, ովքեր չէին ուզում, որ ԱԺ-ն լքեմ»:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Գևորգ Կոստանյանին ԱԺ-ն պետաիրավականի նախագահ էր ընտրել փետրվարի 28-ին: