|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդարադատության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ընտրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ ՀՖՖ 13-րդ ժողովի ժամանակ նախագահ է վերընտրվել Ռուբեն Հայրապետյանը, անդամներ են ընտրվել Հրայր Թովմասյանը, «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանը, պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: