|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որոշել է այլեւս անձամբ չխոսել իր ղեկավարած գերատեսչության ու ոլորտի հաջողությունների, առավել եւս' ձախողումների մասին: Այսօր նա ասաց լրագրողներին` եթե դա ձեռքբերում է, ու լրագրողները չգիտեն դրա մասին, ուրեմն ձեռքբերում չկա, իսկ ինքը չի առանձնացնում հաջողությունները կամ ձեռքբերումները:
«Բոլորն էլ իմն են` լավն էլ է իմը, վատն էլ է իմը: Ես չեմ առանձնացնի, գնացեք ու ինքներդ արեք այդ բարդ ու հաճելի գործը' ինքներդ վերլուծեք, մի քիչ ժամանակ ծախսեք, ուսումնասիրեք իմ հայտարարությունները, դրեք ու համեմատեք»,- լրագրողներին խորհուրդ տվեց Հրայր Թովմասյանը: