|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մայիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը, որ կազմում էին ԵԽ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ԵԽ Քաղաքական հարցերով տնօրինության խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից:
Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պատվիրակության անդամներին՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորել է նրանց այցը Հայաստան՝ դատաիրավական համակարգում սպասվող փոփոխությունների այս պատասխանատու ժամանակաշրջանում:
Կողմերը երկուստեք կարևորել են, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:
Նշենք, որ ԵԽ պատվիրակության այցի նպատակն է քննարկել արդարադատության համակարգի անկախությունը և բարեվարքությունը, արդար դատաքննության իրավունքի հանդեպ հարգանքը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև ապօրինաբար ձեռք բերված ակտիվների վերադարձը: