|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում երեկ ուշ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայտնաբերվել է թատրոնի երկարամյա աշխատակցուհի Աստղիկ Մուշեղյանի դին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: Մահացածը Ստանիսլավսկու անվան թատրոնում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր:
Աստղիկ Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է` վերևում տեղակայված բարձրախոսն անջատելու, այնտեղից ընկել է ու մահացել:
«Կախովի բարձրախոս է եղել: Ներկայացումը մեծ էր, և պահանջեցին, որ լինեն կախովի միկրոֆոններ: Մենք այդ ամեն ինչն անում ենք ցերեկով, խստիվ արգելված է երեկոյան վերևի աշխատանքներ կատարել: Մենք այդ մոնտաժն էլ ենք անում ցերեկով: Արդեն բոլորը թատրոնից գնացել էին, թե նա ինչո՞ւ է բարձրացել և ուզեցել անջատել միկրոֆոնը ու մոնտաժ անել, պարզ չէ»,- ասաց թատրոնի տնօրենը՝ հավելելով, որ, քննիչների նախնական վարկածով, Աստղիկ Մուշեղյանի մահը կարող էր վրա հասած լինել ինսուլտի կամ ինֆարկտի հետևանքով, և դա կպարզվի փորձաքննության արդյունքում: