կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 18:03
Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում․ 2 քաղաքացի պատշգամբից անզգուշաբար ցած են ընկել․ ՌԴ քաղաքացին մահացել է

Ողբերգական դեպք Երևանում․ 2 քաղաքացի պատշգամբից անզգուշաբար ցած են ընկել․ ՌԴ քաղաքացին մահացել է

Երեկ, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

 
 
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, որը ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ-ն է։

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, և նշված անձինք գտնվելիս են եղել իրանց ազգականի՝ Քանաքեռ 9-րդ փողոցի տներից մեկում, որտեղ եղել են պատշգամբում, ու հենվելով թիթեղյա հատվածին՝ այն պոկվել է, ինչի հետևանքով էլ ընկել են ցած։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com