|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կնշվի թատրոնի հիմնադրման 75-ամյակը:
Հոբելյանական միջոցառման շրջանակում կկայանա թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման արարողությունը, որտեղ կցուցադրվեն արխիվային լուսանկարներ, զգեստներ, որոնք տարբեր ներկայացումներում և ժամանակներում կրել են թատրոնի առաջատար դերասանները, ինչպես նաև հուշանվերներ ու պատվոգրեր, որոնք թատրոնը ստացել է հայ և ռուս մշակութային գործիչներից:
Այնուհետև կկայանա հոբելյանական երեկոյի հանդիսավոր մասը` թատերականացված-համերգային ծրագիրը, որը կընդմիջվի դերասանների կողմից պատրաստված երգիծական պատումներով:
Հոբելյանական երեկոյին ներկա կլինեն ՌԴ ժողովրդական արտիստ, «Մոդեռն» թատրոնի ղեկավար Սվետլանա Վրագովան, Բելառուսի Բրեստ քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ալեքսանդր Կոզակը, նաև դերասաններ, ովքեր երկար տարիներ աշխատել են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում /այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գենադի Կորոտկովը/: