Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շուրջ խոսակցություններ են պտտվում, թե այն վերածվել է բիզնես-կենտրոնի: Լուրերի համաձայն` թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրամաս է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել էր, որ կզբաղվի այդ հարցով և թատրոնում ուսումնասիրություններ իրականացնելուց հետո պարզաբանում կտարածի:
Yerkir.am-ն այցելել էր թատրոն, սակայն այնտեղ նման բիզնեսներ այդպես էլ չէր հայտնաբերել, ավելին` տեղեկացել էինք նաև, որ նախարարությունն իրականացրել է ստուգումներ, բայց պարզաբանում այդպես էլ չի ներկայացրել:
Այսօր Հասմիկ Պողոսյանից փորձեցինք ճշտել, թե ստուգումների արդյունքում ինչ է հայտնաբերել նախարարությունը: Նախարարը պատասխանեց, որ թատրոնի հետնամասում` ոչ թատրոնի տարածքից հատկացված հողամասում, կար որոշակի նախագիծ, որը թատրոնի հետ ոչ մի կապ չունի:
«Այդ նախագիծն ամենևին էլ կապ չունի թատրոնի հետ, միայն թե փակվելու էր թատրոնի պատուհանը, ինչի հետ կապված էլ Երևանի քաղաքապետարանը փորձեց հարցին այլ լուծում տալ: Մնացած լուրերը չէին համապատասխանում իրականությանը»,- ասաց Պողոսյանը: