կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-09 19:31
Հասարակություն

Կեսարյան հատումից հետո ծննդկանը մահացել է. ՔԿ

Կեսարյան հատումից հետո ծննդկանը մահացել է. ՔԿ

Ծննդկան Տ.Գասպարյանի մահվան հանգամանքները  պարզելու համար ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական  կենտրոնում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:50-ին, Արմենիա ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Տ.Գասպարյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Տ.Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է ՍլավՄեդ» ԲԿ-ում , որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: ՍլավՄեդ» ԲԿ-ից և Արմենիա» ՀԲԿ-ից առգրավվել են Տ.Գասպարյանի հիվանդության պատմագրերը, և ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։