կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 10:36
Իրավական

Մահացած ծննդկանի հայրն այսօր կծանոթանա դստեր դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը

Մահացած ծննդկանի  հայրն  այսօր կծանոթանա դստեր դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը

26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ գործով տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը, և նրա ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը քիչ հետո կծանոթանան ծննդկանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ նշելով, որ փորձաքննությանը ծանոթանալուց հետո միայն հնարավոր կլինի շատ հարցերի պատասխաններ տալ: Փաստաբանը նշեց, որ հնարավոր է այսօր իր ներկայացուցչի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ էլ տեղի ունենան:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել է հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում։ Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ: