կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-11 13:56
Իրավական

Հանրապետական հիվանդանոցում մահացած 26-ամյա կինը ծննդաբերել էր կեսարյան հատման միջոցով. «Փաստինֆո»

Հանրապետական հիվանդանոցում մահացած 26-ամյա կինը ծննդաբերել էր կեսարյան հատման միջոցով. «Փաստինֆո»

«Փաստինֆոն» գրում է, որ հոկտեմբերի 9-ին Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում 26-ամյա Նելլի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ կինը սանհանգույցից վերադառնալուց հետո հանկարծամահ է եղել:

 

«Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ կնոջ առաջին հղիությունն է եղել, և սեպտեմբերի 21-ին կատարվել է կեսարյան հատում, 3 օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ սեպտեմբերի 27-ին նորից հիվանդոց է վերադարձել՝ ջերմությամբ, աղիները ևս լավ չեն գործել: Ի պատասխան հարցին, թե ինչի հետևանք կարող էր լինել ջերմությունը՝ Աբրահամյանը նշեց, որ իրենք կարծել են, թե կնոջ ջերմությունը վիրահատությունից հետո բորբոքային պրոցեսի հետևանքով է, սակայն ջերմությունը իջեցվել է, աղիների խնդիրը ևս լուծվել, չնայած, որ դժվարությամբ է գործել: Սակայն դեպքի օրն առավոտյան նա գնացել է սանհանգյուց, որից հետո վերադառնալով իրեն վատ է զգացել, բժիշկները փորձել են հնարավոր ամեն ինչ անել, սակայն չի հաջողվել, կինը հանկարծամահ է եղել»,- գրում է կայքը: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: