կարևոր
757 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-05 16:49
Իրավական

Նույն հարցին երեք ձև պատասխանեց․ ինչի՞ ճիշտը չեք ասում․ Սուրեն Մանուկյանը՝ Գրիշա Քոքոբելյանին

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Իջևան) ընթանում է Սուրեն Մանուկյանի  և մյուսների գործով դատական նիստը։ Այս պահին դատարանը լսում էր տուժող ճանաչված Գրիշա Քոքոբելյանին։ Դատական նիստի ժամանակ Սուրեն Մանուկյանը հարցեր ուղղեց Գրիշա Քոքոբելյանին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի գլխավորությամբ, բեկանել է դատարանի որոշումը և Սուրեն Մանուկյանի տնային կալանք խափանման միջոցը, որը կիրառվել էր 2025 թ. հունվարի 22-ին, վերստին փոխարինել կալանավորմամբ:  
 

 Նաև հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած՝ նա ազատազարկված էր։  Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։  Փաստաբանները վստահեցնում են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որի հենքի վրա կարող են մեղադրել Սուրեն Մանուկյանին, առավել ևս նրան ազատազրկեն տևական ժամանակով։