Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:
Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Երեկ Մարինե Թովմասյանը պատասխանեց սուն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
-Մարինե, նշեցիք, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է: Ծանոթացե՞լ եք արդյունքներին:
-Վաղը (այսօր) ժամը 10:00-ին հրավիրվել ենք ծանոթանալու դատաբժշկական փորձաննության եզրակացությանը: Այն պատրաստ է, քննիչի մոտ է: Փորձաքննության եզրակացությունը չի ուշացել, որովհետև փորձագետները մինչև 30 աշխատանքային օր իրավունք ունեն իրականացնել իրենց հետազոտությունները և եզրակացություն տալ: Դրա համար մինչև սեպտեմբերի 10-ը սպասում էինք եզրակացությանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: