|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ հուլիսի 29-ին «Էրեբունի» հիվանդանացում 26-ամյա ծննդկան է մահացել: Մոր մահից մեկ օր անց մահացավ նաև փոքրիկը: Հիշեցնենք, որ ծննդկանը` Մերի Մարգարյանը, «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել «Շենգավիթ» բուժկենտրոնից:
Ըստ որոշ տեղեկություններով` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են վերջինիս մահվան մեջ, օրերս դիմել է ոստիկանություն`խնդրելով պաշտպանել իր անվտանգությունը: ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը նման դիմում չի ստացել:
«Շենգավիթ» ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Բախշյանը մի քանի օր է` աշխատանքի չի գալիս, բայց ոչ թե նրա համար, որ «անհետացել» է, այլ ուղղակի` տրամադրություն չունի: Սիրունյանը հավաստիացնում է` Բախշյանը քաղաքում է:
«Նա հոգեբանորեն շատ ճնշված վիճակում է, նրա վրա մեծ ճնշում է գործադրվում, մեղադրանքներ են հնչում, դրա համար էլ մարդն ուղղակի տրամադրություն չունի»,-ասաց Սիրունյանը: