կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 14:56
Հասարակություն

Էս 12 հոգով եկել եք, կարող ա՞ հարսանիք ա. մահացած ծննդկանի հայրը հիշում է բժշկուհու վերաբերմունքը

Էս 12 հոգով եկել եք, կարող ա՞ հարսանիք ա. մահացած ծննդկանի հայրը հիշում է բժշկուհու վերաբերմունքը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում հիվանդը բժշկի «սեփականությունն է»: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» տեղափոխված և այնտեղ մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:

Վերջինիս խոսքով՝ ասվածի վառ օրինակն իր մահացած դստեր բժշկուհին է՝ Շուշանիկ Բախշյանն, ով ըստ նրա՝ օրեր շարունակ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել և հանգստացրել, թե ամեն ինչ կարգին է, իսկ նրա բացակայության ընթացքում, առանց նրա գիտության, բժիշկները կարծես իրավունք չունեին ինչ-որ բան անել: «Մենք բժշկուհուն խնդրելով ենք աղջկաս տարել հիվանդանոց, որտեղ օրեր շարունակ պարացետամոլից բացի այլ բան խորհուրդ չեն տվել: Նման կոպիտ անձնավորություն ես չեմ տեսել (նկատի ունի բժշկուհուն), երբ առաջին անգամ խառնված հարազատներով աղջկաս տարել էինք հիվանդանոց, բժշկուհին կոպիտ տոնով ասաց. «Էս 12 հոգով եկել եք, կարող ա՞ հարսանիք ա»:Շատ կոպիտ էր խոսում, ասում էր՝ «Մերի’, ուշքի արի, էս ի՞նչ ես սարքել»,-ասաց հայրը և հավելեց, որ ի սկզբանե իրեն այդ հիվանդանոցը դուր չի եկել, սակայն քանի որ դուստրն է ցանկացել, նրան դեմ չի գնացել:

«Մենք ուզում էինք աղջկաս պառկացնել, բայց «Շենգավիթում» ասում էին պաթոլոգիա չկա: Այնտեղ մատների արանքով էին նայում, բժիշկներից ոչ մեկ տագնապ չէր տեսել»,-ասաց նա և հավալեց, որ Շուշանիկ Բախշյանը մինչև հիմա պնդում է, որ գինեկոլոգիական ոչ մի սխալ չի եղել: