Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարություններին հանձնարարել էր վերանայել իրենց ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների աշխատանքն ու օպտիմալացնել դրանք:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վաղը կառավարության նիստին կներկայացնի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք ՊՈԱԿ-ների կրճատման հարցը: Կառավարության նիստին կքննարկվի.
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին. վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Բացի այդ, կքննարկվի հարցը` մշակույթի նախարարության ենթակայության «Երաժշտագիտական գրադարանը» միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»: Իսկ «Ցուցահանդեսային կենտրոնը» միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելովով «Հայաստանի ազգային պատկերասրահին»:
«Ագարակ» պատմամշակութային արգելոցը» միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը»: Ստեղծել «Ագարակ» պատմամշակութային արգելոց և հաստատել դրա կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի: