Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փետրվարի 21-ին Աստանայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց ընդունելություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին, որին մասնակցում էին Ղազախստանի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, օտարերկրյա դիվանագիտական ու ռազմադիվանագիտական առաքելությունների և Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը և ՂՀ ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետ դեր-ծովակալ Կաիրգելդի Եսենեևը:
Գնդապետ Տոնաբեկյանը, ով հանդիսանում է Ղազախստանում նշանակված առաջին ռազմական կցորդը, իր ելույթում ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ձեռքբերումները նախորդ 27 տարիների ընթացքում՝ կարևորելով արդյունավետ ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկեր պետությունների հետ, ՀՀ նախաձեռնությունները ՀԱՊԿ շրջանակներում և ՀՀ ակտիվ ներգրավվածությունը միջազգային խաղաղության պահպանման գործում՝ Իրաքում, Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:
Դեր-ծովակալ Եսենեևն իր ելույթում շնորհավորեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի առթիվ և ընդգծեց, որ Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վայելում են վտահություն պաշտոնական մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս երկու պաշտպանական գերատեսչություններին իրականացնել արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում: