|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք կարևոր հանձնարարականներ տվեց: Անդրադառնալով կառավարության կառավարմանը և կառուցվածքին` նա հանձնարարեց գործադիր իշխանության բոլոր մարմիններին` դիտարկել իրենց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների հետագա գործունեության նպատակահարմարության հարցը:
«Ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, դրանք գործունեությունը պետք է լինի հիմնավորված, գործառույթները լինեն հստակ ու չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, տեսանք, որ կան բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, որոնք տարեցտարի ծախսեր են ավելացնում, բայց ինձ համար հասկանալի չէր, թե դրանց գործունեության արդյունավետությունը որն է: Ելնելով դրանից` շատ խիստ ու կոշտ պետք է վերանայել այդ ամենը: Յուրաքանչյուր լումա պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայելու: Նույնը վերաբերում է նաև ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով»,- ասաց վարչապետը:
Նա հանձնարարեց արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի նախարարություններին` մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ: