կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 11:05
Քաղաքական

ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր կփակվեն. «Հրապարակ»

ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր կփակվեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաև կադրային փոփոխություններ։

Այդ կառույցներն ընկալվում են որպես փող լվանալու օղակ, որտեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, հետևաբար՝ այս ամենը վերահսկելու համար պետք է սեփական կադրերին նշանակել։

Երեկ արդեն աշխատանքից ազատվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը։ Հերթը կհասնի նաև մյուս ԾԻԳ-երին, որոնց մի մասը կարող է անգամ փակվել։ Առաջիններից մեկն էլ կլինի ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։