|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր, թերեւս, կառավարության նիստի ժամանակ նրա հրաժարականը կհաստատվի: ԶԼՄ-ները երեկ տեղեկացնում էին, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմպինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտան նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրան կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: