կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 12:52
Քաղաքական

Վերափոխված հարկային օրենսգրքում բարձրացվել է շրջանառության հարկի շեմը

Վերափոխված հարկային օրենսգրքում բարձրացվել է շրջանառության հարկի շեմը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմանը բերելու ընթացքում պատգամավորների, գործարարների կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, նախագիծն էապես լրամշակվել է: Նա շեշտեց, որ պատգամավորների առաջարկների մեծ մասը կա\'մ ընդունվել են, կա\'մ ընդունվել են մասամբ: 

Վերանայումները ներկայացնելով` ՊԵԿ փոխնախագահը խոսեց շրջանառության հարկի կամ ԱԱՀ շեմի մասին: Լրամշակված տարբերակում առաջարկվում է 58,35 միլիոն դրամ՝ նախկին 40 միլիոն դրամի փոխարեն:

«Մենք ենթադրում էին, որ, շեմը բարձրացնելով, մենք կունենանք շրջանառությունների հայտարարագրման իրական ծավալների աճ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի փոխվել. ունենք իրավիճակ, երբ 46 հազար տնտեսվարող սուբյեկտներ տարեկան հայտարարագրել են մինչև 10 միլիոն դրամ իրացման շրջանառություն, 54 հազար տնտեսվարող սուբյեկտներ` մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն, որը բավական հեռու է 115 միլիոն դրամ շեմից: Ունեցանք իրավիճակ, երբ հարաբերականորեն բարձր եկամուտներ ունեցող անձինք, որոնք մինչ այդ գործում էին ԱԱՀ դաշտում, հնարավորություն ունեցան թափանցելու շրջանառության հարկի դաշտ և անհավասար պայմաններ ստեղծել փոքր ու միջին սուբյեկտների համար: Ահա, թե ինչու վերանայվեց 40 միլիոն դրամ շեմը»,- բացատրեց ՊԵԿ փոխնախագահը: