| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած Հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմանը բերելու ընթացքում պատգամավորների, գործարարների կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, նախագիծն էապես լրամշակվել է: Նա շեշտեց, որ պատգամավորների առաջարկների մեծ մասը կա\'մ ընդունվել են, կա\'մ ընդունվել են մասամբ: Առաջարկվում է կիրառել 23 տոկոս դրույքաչափ` մինչև 150 հազար դրամ աշխատավարձների պարագայում, նախկին 120 հազար դրամի փոխարեն: Մյուս դրույքաչափը 28 տոկոս է, որն առաջարկվում է կիրառել 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամի պարագայում, իսկ 2 միլիոն դրամից բարձրի պարագայում պահպանվում է գործող՝ 36 տոկոս դրույքաչափը:
Վախթանգ Միրումյանը վերանայված սանդղակը գնահատեց որպես արդյունավետ: Մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնք կազմում են Հայաստանի բոլոր վարձու աշխատողների 89,9 տոկոսը կամ 550 հազար քաղաքացի, ունենալու ենք եկամտային հարկի գծով տնտեսումներ, այսինքն` հարաբերականորեն ավելի ցածր եկամուտներ ունեցողների դեպքում բեռը նվազում է: