Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե տեսնենք, որ կա շրջանառության հարկի շեմը վերանայելու անհրաժեշտություն, ինչի մասին որոշ ժամանակ եղել են քննարկումներ, ապա անդրադառնալու ենք նաև այդ հարցին, դա մեր առաջիկա անելիքների մեջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ ԱԺ տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2022 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան նա չբացառեց, որ շրջանառության հարկի շեմը 2022 թ․-ին կվերանայվի ու կնվազեցվի։
Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ Հարկային օրենսդրության մեջ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում և արդյո՞ք նախատեսում են շրջանառության հարկի շեմն իջեցնել, եթե այո, ապա ինչքա՞ն։
«Ինչ դուք նշեցիք՝ այո, ուղղություններից մեկն է, որ կառավարության 2021-26 թթ ծրագրում հայտարարված է և ունենալու կարգավորումներ, բովանդակությանը կանդրադառնանք ավելի ուշ»,-պատասխանեց նախարարը։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ բյուջեի տեքստում կար հարկերի և տուրքերի օրենսդրության փոփոխություն և ստորին շեմի իջեցումը կարող է խնդիր առաջացնել տնտեսության համար․ «Այսինքն, դուք չե՞ք բացառում, որ 2022 թ-ին կարող է մտնել օրենսդրություն, որով շրջհարկի շեմը կիջնի»։
Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․ «Մենք նախատեսում ենք, որ շրջհարկին վերաբերող բոլոր էական հարցերը քննարկման առարկա են դառնալու արդեն 2022 թ-ի ընթացքում։ Թե՛ սահմանված դրույքաչափերը և թե՛ շրջանառության հարկով հարկման շեմը, այսինքն՝ որոնք են տնտեսվարողները, որոնք կարող են կոչվել շրջանառության հարկ վճարող, որոնք են այն հարկ վճարողները, որոնք ավելացված արժեքի հարկը և շահութահարկը պետք է վճարեն, քննարկվելու է համալիր բոլոր կարգավորումների հետ միասին»։
Նախարարը միայն մեկ բան առանձնացրեց, ինչպես ինքն ասաց՝ մտածելու համար։
«Երբ մենք խոսում ենք շրջանառության հարկի մասին, պետք է հիշենք, որ դա հարկման այն եղանակն է, որը նպատակ չի ունեցել գործունեության առանձին տեսակների համար սահմանել հարկման արտոնյալ պայմաններ․ նույն գործով երկու կազմակերպություն են զբաղվում՝ մեկը շրջհարկ վճարող է, մեկը ավելացված արժեքի հարկ վճարող է կամ շահութահարկ, իրենց տնտեսական գործունեության արդյունքների նկատմամբ մեկը վճարում է 10 տոկոս էֆեկտիվ հարկ, եթե համեմատենք իր եկամուտներին,մյուսը 4 կամ 3 տոկոս։ Այսինքն, ստացվում է, որ շրջահարկ վճարողը կարող է նույն գործունեության մեջ լինելով՝ 2-2,5 անգամ քիչ հարկ վճարել, քան ԱԱՀ կամ շահութահարկ վճարողը․ սա չի եղել շրջանառության հարկ ներդնելու և կիրառելու նպատակը, նպատակը եղել է, որ հարկը վճարեն իրենց տնտեսական գործունեության նկատմամբ նույն չափով, սակայն նրանցից մեկը հարկը հաշվարկի ավելի պարզ եղանակլով, քան մյուսը։ Հիմա եթե մենք բացահայտենք և հիմնավորենք, որ տնտեսության տարբեր հատվածներում առաջացել են այնպիսի իրավիճակներ, որ շրջանառության հարկն առաջացրել է խիստ էական արտոնյալ պայմաններ, ապա առաջարկելու ենք դրույքաչափերը փոփոխելով համադրելի դարձնել հարկման այն բեռը, որ գործում է ԱԱՀ, շահութահարկ և շրջհարկ վճարողների՝ նույն գործունեության տեսակի համար։ Եթե տեսնենք, որ դրանից բացի կա նաև շրջանառության հարկի շեմը վերանայելու անհրաժեշտություն, ինչի մասին ճիշտ նշում եք, որ որոշ ժամանակ եղել են քննարկումներ, ապա անդրադառնալու ենք նաև այդ հարցին»,-ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ դա իրենց առաջիկա անելիքների մեջ է։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութով․