կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-26 18:29
Իրավական

Արփինե Հովհաննիսյանը շրջանառության մեջ է դրել «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Արփինե Հովհաննիսյանը շրջանառության մեջ է դրել «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը

ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհանիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դռնբաց դատական նիստերի լուսաբանման սահմանափակումների վերացմանն ուղղված նախաձեռնության մասին:

«Հարգելի գործընկերներ, օրեր առաջ իմ կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախաձեռնության նպատակն է վերացնել վարչական դատավարության դռնբաց նիստերի լուսաբանման սահմանափակումները։ Ներկայումս գործող կարգավորման պայմաններում դռնբաց դատական նիստը լուսաբանելու համար, լրագրողը ստիպված է դիմել կողմերից մեկին, որպեսզի վերջիններս միջնորդություն ներկայացնեն դատարանին և դատարանն էլ թույլատրի։ Սա լրագրողի համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ դռնբաց դատական նիստը լուսաբանելիս։ Առաջարկվող փոփոխություններով, լրագրողներն այլևս ստիպված չեն լինելու դիմել կողմերին, որպեսզի վերջիններս միջնորդությամբ հանդես գան, այլ բավական է կողմերի համաձայնությունը նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու համար։ Ընդ որում, այս դեպքում դատարանի լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում։ Իսկ այն դեպքում, երբ վարչական մարմին հանդիսացող դատավարության մասնակիցը առարկում է տեսանկարահանմանը կամ լուսանկարահանմանը, ապա նա պետք է հիմնավորի, որ այդ սահմանափակումը անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: