Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը և Ադրբեջանը ցույց են տալիս աշխարհին այն խնդիրներն ու նպատակները, որոնք հետապնդվում են նրանց կողմից տարածաշրջանում. այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Հայկական կողմը խոսում է անվտանգության մեխանիզմների ավելացման մասին, ցուցադրում իր նոր հնարավորությունները, իսկ Ադրբեջանը հանրաքվե է անցկացնում, որն արդեն սուր քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան գրեթե բոլոր կազմակերպությունների կողմից»,- ասաց նա։
Խոսելով Հայաստանի համար «Իսկանդեր» զինատեսակի կարևորության մասին` քաղաքագետը նշեց, որ Հայաստանը ցույց է տալիս, որ իր քաղաքականությունն ուղղված է ՝ անվտանգության ապահովմանը։ «Իսկանդերը» զինատեսակ չէ, որը միայն ուժեղացնում է հայկական զինված ուժերը` որպես ռազմական պոտենցիալ ունեցող կառույց, դա նաև քաղաքական գործիք է։ Հայաստանի հիմնական խնդիրը մնում է Արցախյան հակամարտությունը խաղաղ կերպով կարգավորելը, բայց այդ ուղղությամբ բանակցությունները խոր փակուղում են։ Հիմնական փաստն այն է, որ հայկական կողմը, առանց հստակ երաշխիքների, որ Արցախի անկախությունը կճանաչվի, հրաժարվում է փոխզիջումային քաղաքականությունից, այսինքն` հրաժարվում է տարածքների զիջումից»,- ասաց Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ հիմա Ադրբեջանի հիմնական խնդիրն է, թե որտեղի՞ց ինքն էլ կարող է ձեռք բերել նման հրթիռներ։
Հարցին, թե «Իսկանդեր» ձեռք բերելու վրա մեծ ծախսեր են կատարվել, ավելի լավ չէ՞ր լինի այդ ծախսերն անել սահմանապահ զինվորների զենքերի վրա, քաղաքագետը պատասխանեց. «Առաջնագծում ծառայող զինվորների համար աշխատանքները շատ ակտիվ են տարվում, ապրիլյան դեպքերից հետո ավելի են ակտիվացվել»։
Անդրադառնալով Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին` Մելիք-Շահնազարյանն ասաց, որ խոսակցություններ են գնում միայն «Իսկանդեր»-ի մասին, մինչդեռ զորահանդեսի ընթացքում ներկայացվեցին 4 տեսակի նոր զենքեր՝ «Բուկ»-ը, «Սկադ»-ը և այլն։ Սակայն հասկանալի են նաև «Իսկանդեր»-ի մասին խոսակցությունները` այն զսպող գործոն է Ադրբեջանի համար։ Քաղաքագետը նաև հավելեց, որ, հրթիռների առումով, Հայաստանը գերակայունություն ունի Ադրբեջանի նկատմամբ։