կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 15:22
Քաղաքական

Անվտանգության առումով՝ լուրջ խնդիրներ են ի հայտ գալու Ղազախստանում հայ համայնքի համար․ քաղաքագետ

Անվտանգության առումով՝ լուրջ խնդիրներ են ի հայտ գալու Ղազախստանում հայ համայնքի համար․ քաղաքագետ

Հայկական զորախմբի մասնակցությունը Ղազախստանում լրջագույն խնդիրներ ունի ՀՀ անվտանգության համար․ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքագետ  Դավիթ Շահնազարյանը։ Քաղաքական գործիչը մանրամասնեց, որ, անվտանգության առումով, լուրջ խնդիրներ են ի հայտ գալու Ղազախստանում հայ համայնքի համար։

«Ադրբեջանա-թուրքական պրոպագանդան արդեն սկսել է ակտիվորեն դա ցույց տալ որպես ռուս-հայկական ագրեսիա՝ Ղազախստանի օկուպացիա։ Մեծ Բրիտասնիայում մեծ քանակությամբ հոդվածներ են հայտնվել։ Սա առաջ է բերելու Ղազախստանում լուրջ հակահայկական տրամադրություններ։ Միջազգային հարթակներում է ստեղծվելու այդ «կերպարը», հատկապես՝ այն երկրներում, որտեղ հստակ Ռուսաստանի դեմ են քաղաքականություն վարում, ու Հայաստանը ներկայացվելու է որպես օկուպանտ։ Սա վտանգ է նաև մեր հայկական համայնքների, դեսպանատների ու հյուպատոսությունների համար»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ գուցե կատարվեն բռնի, ահաբեկչական գործողություններ համայնքների դեմ, որոնք կներկայացվեն որպես ղազախական թեմայով ընդվզում, բայց դրանք կիրականացվեն մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների կողմից։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ անվտանգության համակարգերի կազմաքանդումն այս իշխանությունը շարունակում է»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։