կարևոր
406 դիտում, 4 ժամ առաջ - 2024-11-21 17:17
Աշխարհ

Ֆրանսիան եւ Թուրքիան Ռուսաստանի սահմանների մոտ ներկայացում էին բեմադրում

Ֆրանսիան եւ Թուրքիան Ռուսաստանի սահմանների մոտ ներկայացում էին բեմադրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարեւմտյան հռետորաբանությունից եւ հակաարեւմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024 թ-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցութայն գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի եւ Մակրոնի միջեւ: Հատկանշական է, որ ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության, Էրդողանը հայտարարել է․ «Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները հիմնված են խորը պատմության վրա եւ առեւտրատնտսական հարաբերությունների խորացումը օգուտ կբերի երկու երկրներին»: Բացի այդ, նա կրկին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու մտադրության մասին՝ կոչ անելով ակտիվացնել այդ գործընթացը, ինչպես նաեւ կատարել Մաքսային միության նորացման եւ վիզային ռեժիմի ազատականցման պարտավորությունները: Հաղորդվում է նաեւ՝ Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի, Իսրայ ելի եւ Պաղեստինի եւ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հակամարտութոյւնների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Նույնիսկ այս տեղեկությունները թույլ են տալիս խոսել այն մասին, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների կարգավորում է տեղի ունենում։ Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ Փարիզն ու Անկարան միմյանց նայում էին որպես մրցակիցներ Միջերկրական ծովի արեւելքում, Լիբիայում եւ Սիրիայում։ Իսկ հիմա Էրդողանը, որը համեմատաբար վերջերս կոպիտ արտահայտություններ էր թույլ տալիս Մակրոնի հասցեին, այլ կերպ է խոսել։ Ոչ վաղ անցյալում՝ այս տարվա հուլիսի 11-ին, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահները նույնպես բանակցւթույններ են վարել։

Ընդ որում՝ Ֆրանսիան նույնպես դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացմանը։ Ելիսեյան պալատը հետաքրքիր մանրամասներ է հայտնում երկու նախագահների ներկա բանակցություններից: Մակրոնը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններում դրական երկկողմ օրակարգ մշակելու պատրաստակամության մասին: Միեւնույն ժամանակ, նա ողջունել է Թուրքիայի նախաձեռնությունները, որոնք ուղղված են Սեւ ծովում ծովային անվտանգության ապահովմանը: Մակարոնն ու Էրդողանը նաեւ կոչ են արել Լիբանանում հրադադար հաստատել եւ 1701 բանաձեւի հիման վրա դիվանագիտական կարգավորում իրականցնել: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ հոկտեմբերի 24-ին Փարիզում տեղի ունեցած Լիբանանի ազգաբնակչությանն ու ինքնիշխանությանն աջակցող խորհրդաժողովին մասնակցելու համար: Վերջապես, ամենահետաքրքիրն այն է, որ ըստ Ելիսեյան պալատի Մակարոնն ու Էրդողանը աջակցություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարին:

Վերջինս հատկապես հետաքրքիր է։ Եթե Ուկրաինայի զինված ուժերի աջակցության դեպքում Փարիզի եւ Անկարայի դիրքորոշումները ոչնչով չեն տարբերվում (Թուրքիան ուղղակի պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի նույն Ֆրանսիայի նման չտուժի ռուսական հակապատժամիջոցներից), ապա երկու երկրների դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ շատ ավելի հետաքրքիր է։ Բանն այն է, որ վերջին տարիներին Ֆրանսիան կերտել է Հայաստանի պաշտպանի եւ հովանավորի կերպարը։ Հաճախ Փարիզից հնչում էին հարձակումներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ Հոկտեմբերի 30-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ բնակավայրի մի մասի օկուպացիայի մասին: Միեւնույն ժամանակ, նույն օրը նա նաեւ հայտարարեց․ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»։

Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան աջակցում է դելիմիտացիային այն տեսքով, որով այն համաձայնեցրել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչդեռ ՀՀ վարչապետը ոչ առանց հիմքերի համարվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միակողմանի զիջումների ճանապարհով հաշտեցման գնացող քաղաքական գործիչ: Ընդ որում՝ Հայաստանի ներկայիս վարչապետը, որը քաղաքական թուրքաֆիլի համբավ ունի, վայելում է Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի աջակցությունը։ Այդ դեպքում հարց է առաջանումԻսկ արդյո՞ք Անդրկովկասում քաղաքական գործընթացը ներկայացում չէ, որտեղ Ֆրանսիան, ըստ հատկացված դերի, իբր օգնում է Հայաստանին, սիկ Թուրքիան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, որպեսզի Փարիզի եւ Անկարայի համատեղ ջանքերով խարխլվի ռուսական ազդեցությունն Անդրկովկասի երկու երկրներում:

Ի դեպ, մենք հիմքեր ունենք կասկածելու Փարիզին եւ Անկարային ոչ միայն Անդրկովկասում նման քաղաքական խաղ անցկացնելու մեջ։ Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Ֆրանսիա է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ - Ժոմարտ Տոկաեւը, ով անդամակցում է ինչպես ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, այնպես էլ թյուրքական պետությունների կազմակերպությանը: Իրադարձություններով հագեցած այս այցը սովորական բան չէ։ Տոկաեւի խոսքով՝ Ֆրանսիան 6-րդ տեղում է Ղազախստանում կատարված ներդրումների ցուցանիշով: Բացի այդ, այս տարվա 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 4,2 մլրդ դոլար։ Ղազախա-ֆրանսիական համագործակցության կապը Թուրքիայի քաղաքական օրակարգի հետ հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել երկու կետի. նախ, Տոկաեւի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ստորագրված 36 փաստաթղթերի թվում էր Մարգուլանի հնագիտության ինստիտուտի եւ կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգյին ինստիտուտի (NRAP) միջեւ հնագիտության ոլորտում համագործակցության համաձայնագրի արձանագրությունը: Դա տեղի է ունեցել Ղազախստանի կրթական համակարգի վրա թուրքական ազդեցության ուժեղացման ֆոնին (տես՝ https://eadaily.com/ru/news/2024/11/08/turciya-i-ko-sozdayut-turkestan-na-meste-centralnoy-azii, ինչպես նաեւ vpoanalytics  - «Թյուրքական պետությունների կազմակերպություն. միասնական սյբուբեն, ակնարկներով քարտեզ եւ հեռավոր հեռանկարներ» հոդվածները-ԳՄ

Հաշվի առնելով Փարիզի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ներկայիս բնույթը՝ Ղազախստանը ֆրանս-թուրքական մրցակցության վայր չէ։ Ընդհակառակը, Ֆրանսիան եւ Թուրքիան յուրաքանչյուրն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական ազդեցությունը Ղազախստանում նվազի։ Եվ եթե նույն Թուրքիան դեռեւս չի կարողանում մրցակցել Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, ապա նրա փոխարեն դա անում է Ֆրանսիան եւ ֆրանսիական բիզնեսը։ Երկրորդ, Մակրոնը եւ Տոկաեւը ընդունել են համատեղ հռչակագիր երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ, որում 3-րդ կետում գրված է․ «Նրանք լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը թույլ կտա արդար եւ կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը եւ 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Երկու նախագահներն էլ ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարեւորությունը Տրանսկասպյան միջանցքի զարգացման համար»։

Եվ այսպես, Մակարոնն ու Տոկաեւը պաշտպանել են հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս ձեւաչափը, որի դեպքում Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում։ Պատահական չէ, որ տվյալ դեպքում նշվում է Տրանսկասպյան միջանցքը՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս միջանցքը Չինաստանից անցնում է Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով եւ Վրաստանով դեպի եվրոպական երկրներ։ Կարեւոր է նշել՝ միջանցքի ճյուղերից մեկն անցնում է Թուրքիայի տարածքով։

Մեզ համար այս դեպքում կարեւորն այն է, որ Ֆրանսիան աջակցում է այդ տրանսպորտային նախագծին։ Քանի որ Տրանսկասպյան միջանցքն անհնար է առանց Ադրբեջանի, ապա դա թույլ է տալիս ենթադրել, որ Փարիզի եւ Բաքվի հարաբերություններում առկա սառնությունը նույնպես քաղաքական ներկայացման մաս է կազմում։ Այլ կերպ չի կարելի տրամաբանության տեսանկյունից բացատրել, թե ինչու է Ֆրանսիան ձգտում ամրապնդել դիրքերը Ղազախստանում, աջակցում է Տրանսկասպյան միջանցքին, ձգտում է համագործակցել Թուրքիայի հետ եւ, իբր, իսկապես գտնվում է Ադրբեջանի հետ կոնտրաստում։

Չի կարելի այս առումով ուշադրություն չդարձնել եւս մեկ կետի։ Նախագծին մասնակցող Վրաստանը կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ընդ որում՝ Անկարան եւ Բաքուն արդեն հասցրել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։ Ըստ այդմ, առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների Ֆրանսիան չի կարողանա օգտվել Տրանսկասպյան միջանցքից, հատկապես, եթե նա պատրաստվում է ուրան ստանալ Ղազախստանից եւ Ուզբեկստանից։ Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիայի եւ Վրաստանի հետ լարված հարաբերությւնների դեպքում ֆրանսիական սպառազինությունն ու ռազմական տեխնիկան չեն մտնի Հայաստան։ Ուստի կասկածելի է, որ հետագայում Ֆրանսիան իրապես կհակազդի Անկարայի եւ Բաքվի կողմից քարոզվող «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Եվ այնուամենայնիվ, ստիպված ենք հաշվի նստել Ռուսաստանի հետ։ Ամենայն հավանականությամբ, հենց Տոկաեւի դիրքորոշման պատճառով է, որ երկու նախագահների հռչակագրում պարզեցված ձեւով գրված է եղել․ «Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի, դրա հումանիտար հետեւանքների, ինչպես նաեւ առավել խոցելի երկրների համաշխրհային տնտեսության եւ պարենային անվտանգության վրա ազդեցության վերաբերյալ»:

Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ այնպես է թվում, լարծես Փարիզն ու Անկարան ներկայացում են բեմադրում Ռուսաստանի սահմանների մոտ։ Հինգերորդ Հանրապետությունը, որն իր համար ստեղծել է մի երկրի կերպար, որն իբր հակազդում է թյուրքական ինտեգրմանը եւ թուրքական էքսպանսիային, գործնականում հանդես է գալիս որպես Թուրքիայի դաշնակից, որի հետ միասին նրանք զինում են Ուկրաինայի զինված ուժերը եւ փորձում են նվազեցնել ռուսական ազդեցությունը Անդրկովկասում եւ Միջին Ասիայում։

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի