կարևոր
1114 դիտում, 2 օր առաջ - 2024-11-21 21:22
Քաղաքական

Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կամավորը պետության չգոյության սիմվոլն է։

Դիտարկմանը, թե 44 –օրյա պատերազմի ընթացքում հենց Փաշինյանն էր հորդորում կամավորական ջոկատներ կազմել և գնալ ճակատ՝ Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ ասել, ինքն է ասել, դրա համար էլ պարտվել ենք։ Պետություն չենք ունեցել, պետության բացակայությունը փորձել ենք լրացնել դրանով։ Շատ ճիշտ է կամավորականությունը պետության բացակայության մասին է։ Իմ գնահատականը խիստ բացասական է, ես այդ մասին ոչ թե այսօր եմ ասում, այլև 15-20 տարի առաջ էլ այդ նույն գնահատականն եմ տվել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե պատերազմի օրերին իր կարծիքը իշխանությունները չէին կիսում՝ նա պատասխանեց. «ինձ պետք չէ, որ գնահատականս կիսեն, հատկապես այս իշխպանությունը, ես ինչպես մտածում եմ, այդպես էլ ասել եմ միշտ ու դրա հիմնավորումներն ունեմ։ Հիմնավորումն այն է, որ կամավորն ինչպես կամավոր գալիս է, այնպես էլ կամավոր գնում է, Այսինքն, պետության հանդեպ որևէ պարտավորություն չի ստանձնում»,-նշեց Հակոբյանը։

Աղբյուր` Փաստինֆո