կարևոր
214 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-21 11:37
Իրավական

Փաշինյանը պատասխանատվությունից չպետք է խուսափի․ Հովհաննես Խուդոյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ հունիսի 13-ին Ազգային Ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր․ «Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ, դիմելով ոստիկաններին, ասել է, թե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։ 
Փաշինյանի սույն արտահայտության հետքով Սրբազանը դիմել է դատարան։
Նշենք, որ դատական նիստը դռնփակ է։
«Ամբողջ ելույթի տեքստից ակնհայտ էր, թե ում մասին է խոսքը, նույնիսկ եթե որոշակի խոսքի հնարքներ է օգտագործում կամ այլ միջոցներ, խոսքի կոնտեկստից ակնհայտ էր, և կոնկրետ հղում էր կատարվել ելույթի կոնկրետ հատվածին, ինչպիսի  ելույթ այդ օրը ունեցել է միայն Բագրատ Սրբազանը։ Ցանկացած լսողի մոտ ողջամիտ պատկերացում է ձևավորվել, թե ում մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։