կարևոր
415 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-21 14:39
Քաղաքական

Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը․ արդյոք ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասպանատու․ Վլադիմիր Մարտիրոսյան

Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը․ արդյոք ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասպանատու․ Վլադիմիր Մարտիրոսյան

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ: Վերջը ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու: Չի կարողանում լուծել նույնիսկ այն բանից հետո, երբ ինքն իրեն ևս վեց օրինակով/ copy հրաժարականի է ուղարկում ու հետո նորից իրեն ևս վեց օրինակով նշանակում պաշտոնի:

Չի կարողանում լուծել ռեբուսը, թե արդյոք ինքը մեղավո՞ր, թե՞ պատասպանատու է լինելու քաղաքացիական պայմանագրից խաղաղության պայմանագիր ստանալու ճանապարհին, երբ ունի տարբեր չինովնիկներից և պատգամավորներից բաղկացած իր անձնական ստատիստների մի համաբույլ, որոնց քաղաքական ինտելեկտը և ՕԳԳ-ը համարյա զրո է իր «առաքելությանը» օգնելու գործում և դրանք բացի իր «խարանը հպարտ կրողի» և «չարչարանքի» ծույլ արտատպումից, ուրիշ ոչ մի կերպ չեն օգնում և սկսել են նույնիսկ վնասել՝ դառնալով նարկոդիսպանսերներում ադեկվատության և վստահության թեստ հանձնողներ:

Չի կարողանում լուծել մի ռեբուս իր ընտրողների առջև, որը կոչվում է մեղավո՞ր ես, թե՞ պատասխանատու ֆեյք/ձախողված թավշյա հեղափոխության համար, քանի որ մեծ սպասումներից օրգանապես ոչինչ չի մնացել, իսկ հավատն ու լեգիտիմությունը սննկացած են մինչև վերջ, բայց դա վերականգնելու համար ուզում է հավատալ այն մտքին, որ ևս մեկ անգամ երկաթե կամ պողպատյա մանդատ խնդրելու շանս կունենա:

Չի կարողանում լուծել մի ռեբուս՝ դառնալ հայկական Батька, առանց հենարանի՞, որը կայուն և երաշխավորված միջին խավն է, թե գնալ Հայաստանը արտաքին քաղաքական հասարակաց տուն դարձնելու ճանապարհով, որտեղ իր իշխանության երաշխավորն ու լեգիտիմացնողը բացառապես կլինեն արտաքին քաղաքական հաճախորդները:

Չի կարողանում լուծել լեգիտիմության խորը կորուստը կառավարման էֆեկտիվության հաշվին կոմպենսացնելու ռեբուսը, որի ականատեսը կարելի է լինել ամեն հինգշաբթի կառավարության նիստերի որակը դիտարկելիս: Երբ մտնելով բյուրոկրատ կառավարիչի դերի մեջ կատարում է այդ դերը բացարձակ անտաղանդ, որովհետև նախ չունի մասնագիտական ապարատ և ակնառու են մասնագիտական դեղին մամուլի ավանտյուրիստական զեղումները:

Իրական խնդիրը և ռեբուսը անլուծելի է և նա դա շատ լավ հասկանում է, որովհետև մեղավորը պետք է կրի իր մեղքը, իսկ պատասխանատուն ենթարկվի պատասխանատվության: Այն ամենը ինչ դուք դիտարկում եք քաղաքական աքսիոմ է և քաղաքական շնչառության խորը խնդիր իր կողմնակի սիմպտոմներով:

Բոլոր անկայուն շարժումները և ռեբուսների լուծման փորձերը ավելի են խորացնելու սիմպտոմները:

P.S. Կայուն միջին խավը ու թավշյա ընտրազանգվածը տարբեր բաներ են: Ես չեմ ասում Батька-ն է ասում»: