կարևոր
445 դիտում, 4 ժամ առաջ - 2024-11-21 17:55
Աշխարհ

Թրամփը Էրդողանին կարող է քշել «տագնապալի սպասման» ռեժիմ

Թրամփը Էրդողանին կարող է քշել «տագնապալի սպասման» ռեժիմ
Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել իր զորքերը Սիրիայից եւ դադարեցնել աջակցել քրդերին։ Անկարան նրանց ահաբեկիչներ է համարում եւ սպառնալիք իր միասնականությանը։ Փոխարենը Թուրքիան պատրաստ է ինքնուրույն պայքարել «իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Անկարայի առաջարկին։ Իսկ ո՞վ պետք է արձագանքեր՝ Բայդենի պատմության մեջ մտնող վարչակա՞զմը, թե՞ Դոնալդ Թրամփի դեռեւս իշխանության մեջ չմտած թիմը։ Այս մասին հայտնի արեւելագետ Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Բոլոր հատկանիշներով՝ Թուրքիան, զոնդավորման հատկանիշներով, իրականացնում է օպերատիվ տեղեկատվական միջոցառումներ։ Առաջին հերթին դա կարող է արձագանք լինել Թեհրանում Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչիի եւ Բասսամ աս-Սաբբաղի հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման հարցերը: Ընդ որում՝ հայտարարվել է, որ «կողմերը աջակցում են Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը՝ երկու երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի շրջանակներում», ինչես նաեւ ընդգծվել է՝ «Իսրայելը փորձում է Գազայում սկսված պատերազմը տեղափոխել Լիբանան եւ Սիրիա»: Այսինքն՝ դա այն է, ինչի մասին ավելի վաղ զգուշացրել էր Էրդողանը։ Իր հերթին Սաբբաղը հայտարարել է՝ «ԱՄՆ - ն եւ Իսրայելը քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում սահմանների փոփոխման ուղղությամբ», - նշում է Տարասովը:

Երկրորդ, շարունակում է փորձագետը, Անկարան մտահոգված է Թրամփի նոր վարչակազմի կազմով, հատկապես պետքարտուղար Մարկո Ռուբիոյի նշանակման հնարավորությամբ: Նա համարվում է Թրամփի երկրորդ վարչակազմի «բազեներից» մեկը, որը միշտ ակտիվորեն հետեւել է Թուրքիայում տիրող իրավիճակին եւ եղել է 2018 թ-ի վերջին Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշման հակառակորդներից մեկը: Ռուբիոն այն ժամանակ հանդես էր եկել գրավոր հայտարարությամբ, որում զորքերի դուրսբերումն անվանել էր «մեծ սխալ, որն ամբողջությամբ կբացի Սիրիան իրանական ազդեցության համար»: Բացի այդ, «սենատորը» դեմ էր 2019 թ-ին «գարնանյին խաղաղություն» գործողությանը եւ կարծում էր՝ Էրդողանը, կազմակերպելով այս գործողությունը, ցանկանում էր, որ թուրքերը մոռանան «Արդարություն եւ զարգացում կուսակցութան» պարտության մասին ավելի վաղ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որոնց ժամանակ իր կուսակցությունը կորցրեց Ստամբուլի, Անկարայի եւ այլ քաղաքների քաղաքապետարանները: Նա նաեւ ակտիվ դեր է խաղացել Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում՝ ռուսական C-400 հրթիռների գնման ֆոնին եւ եղել է այն «երեցներից», ով քվեարկել է (2019 թ-ին) այն բանաձեւի օգտին, որը 1915 թ-ին օսմանցիների կողմից հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է «ցեղասպանություն», թվարկել է քաղաքագետը։

Այդ պատճառով CNN Turkհ եռուստաալիքը կարծում է՝ «Ռուբիոն» հրկիզելու է Թուրքիան»։ Միեւնույն ժամանակ, Իսրայելի ծայրահեղ աջ ուժերը զգուշություն չեն ցուցաբերում եւ բացահայտում են իրենց ծրագրերն ու նախագծերը, որոնք վերաբերում են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին՝ կոչ անելով տարածաշրջանում ստեղծել այսպես կոչված «փոքրամասնությունների դաշինք», որի վրա Իսրայելը կարող է հույս դնել «իր թշնամիների դեմ պայքարում՝ Արեւելյան Միջերկրկան ծովից մինչեւ Կասպից ծովի ափերը»: Նրանք առաջարկում են սկսել Սիրիայի եւ Լիբանանի դրուզներից, այլ ոչ թե վերջացնել Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Իրանի քրդերով՝ խաղացնելով «բաղադրիչների» խաղաքարտը, որը Իսրայելը կդարձնի Մերձավոր Արեւելքում «ամենամեծ եւ ամենաուժեղ փոքրամասնությունը։ Ուստի կարելի է ենթադրել, որ Թուրքիան ավելի մեծ չափով, քան մյուս թիրախային երկրները, այդ համայնքների կառուցվածքի համակարգված եւ կազմակերպված ոչնչացման ռազմավարության առաջին օղակն է։ Սակայն պարզ չէ, թե արդյո՞ք որեւէ մեկը կարձագանքի Անկարայի կոչերին, եւ արդյո՞ք նա երկար ժամանակ կգտնվի իրադարձությունների սպասման ռեժիմում»,-ամփոփում է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի