կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 12:53
Հասարակություն

Թիվ 125 դպրոցը, ներառական կրթություն իրականացնելու առումով, լուրջ փորձ ունի՞

Թիվ 125 դպրոցը, ներառական կրթություն իրականացնելու առումով, լուրջ փորձ ունի՞

Տեղեկացրել էինք, որ վերջերս մայրը մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա տղային փորձել էր ընդունել ներառական կրթության համակարգում ընդգրկված թիվ 125 դպրոցը, իսկ տնօրենը հրաժարվել էր տղային դպրոց ընդունել:

Այսօր ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ, ներառական կրթություն իրականացնելու առումով,  այդ դպրոցը լուրջ փորձ ունի, և այնտեղ կան պրոֆեսիոնալ մասնագետներ: Պարզապես նրանք ճիշտ չեն կողմնորոշվել: «Խնդիր է եղել, և այն լուծվել է: Ինչ-ինչ խնդիրներ ունեցող երեխաները պետք է սովորեն մյուսների հետ»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ շուրջ 150 ներառական կրթություն իրականացնող դպրոցներ են հաճախում 2000-ից ավելի խնդիրներ ունեցող երեխաներ: Նա հավաստիացրեց, որ վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ ոչ ներառական դպրոցներն ընդունել են խնդիրներ ունեցող երեխաների, և նման երեխաների թիվը քիչ չէ:

Հիշեցնենք նաև, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել էր, որ վերոհիշյալ երեխան հրավիրվել է թիվ 84 դպրոց, որտեղ ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ կան: